Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ո՞րն է գարեջրի հայրենիքը

20:08, երեքշաբթի, 13 հունվարի, 2015 թ.
Ո՞րն է գարեջրի հայրենիքը
     Եթե բավարացուն հարցնենք, թե որն է գարեջրի հայրենիքը, կպատասխանի՝ Բավարիան: Այնինչ, հույն նշանավոր պատմիչ ու զորավար Քսենոփոնը, տպավորվելով Հայաստան կատարած Ճամփորդություններից, իր հիշատակարանում նշում է.
«Այնտեղ կար նաև ցորեն և գարի և ընդեղեն և կրատերների մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ, կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի: Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր: Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին , իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր»:
Հայտնի է, որ հույներն ընդհանրապես անխառն չէին խմում գարեջուրը, այլ խառնում էին ջրով, իսկ կրատերը կավե անոթն էր, որի մեջ այն խառնում էին: Հայաստանի պարագայում «կրատեր» ասելով Քսենոփոնը նկատի ուներ կարասները, իսկ ըմպելիքին սովոր մարդ ասելով ՝ հայերին:
Նշենք, որ մինչև Քսենոփոնը օտարազգի պատմիչներից ոչ մեկի մոտ չկա հիշատակություն գարուց ստացվող ոգելից ըմպելիքի մասին, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ դրա սկիզբը դրվել է Հայկական լեռնաշխարհում:
Իսկ 1958-ին Կարմիր բլուրում կատարված պեղումների ժամանակ ամրոցի հյուսիսարևմտյան մասում հայտնաբերվել է գարեջուր պատրաստելու շինություն: Այնտեղ գտնվել է տուֆից պատրաստված խոշոր տաշտ, որի մեջ թրջվում էին գարին կամ կորեկը, օգտագործված ջուրն ամրոցից դուրս բերելու խողովակներ և ավելի քան 40 անոթ՝ գարեջուր պատրաստելու համար:
Հնագիտական ու բուսաբանական մի շարք հետազոտություններ ևս փաստում են, որ գարուց ստացված ըմպելիքը հայկական ծագում ունի, մինչդեռ դրա ստեղծումը վերագրվում է գերմանացիներին:
12479 | 0
Facebook