Խնդրում ենք սպասել...

Համացանց

Գյումրեցի երեխան այսօրվանից կլինի իմ ընտանիքի հոգածության ներքո. Հրայր Թովմասյան

15:16, երեքշաբթի, 13 հունվարի, 2015 թ.
Գյումրեցի երեխան այսօրվանից կլինի իմ ընտանիքի հոգածության ներքո. Հրայր Թովմասյան
     ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքին ու գրել.
    
     «Գյումրիի ողբերգական դեպքի վերաբերյալ սիրտ չունեմ ոչինչ ասելու, ասելու դեպքում էլ բառեր ուղղակի չեմ գտնի, քիչ են բառերը ասելու այն, ինչ զգում եմ, ինչ ուզում եմ ասել:
Չգիտեմ անգամ այս պահին կարող եմ ասել, ավելի ստույգ իրավունք ունե՞մ ասելու այն, ինչ ուզում եմ անել, քանի որ հայ իրականության մեջ որբ մնացած երեխային, երեխայի հարազատները ուրիշին չեն տալիս, ուստի սխալ եմ համարում փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին որդեգրելու մասին խոսելը, որքան էլ որ ցանկանամ դա:
Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը այսօրվանից կլինի իմ, իմ ընտանիքի հոգածության ներքո»:
10551 | 3
Facebook