Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի գների անկումը ծրագրավորած երկրները կփոշմանեն դրա համար. Իրանի նախագահ

16:06, երեքշաբթի, 13 հունվարի, 2015 թ.
Նավթի գների անկումը ծրագրավորած երկրները կփոշմանեն դրա համար. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին խոստովանել է, որ երկրի տնտեսությունը նկատելի վնասներ է կրում միջազգային շուկայում նավթի գների անկումից: «Բայց նավթ արտադրող այլ երկրներ, ինչպիսին Քուվեյթն ու Սաուդյան Արաբիան են, կորցնում են ավելին, քան մենք»,- ասել է Իրանի նախագահը: Մեջբերելով Ռոուհանիի խոսքերը` «ՏԱՍՍ»-ը գրում է, որ Քուվեյթի տնտեսությունը 95 տոկոսով կախված է նավթի արտահանումից: «Արևմտյան երկրները վստահ են, որ նավթի գների անկմամբ խնդիրներ կստեղծեն Իրանի համար, բայց դա նկատելի արդյունքներ չի տա: Մենք կորուստները փոխհատուցելու համար հնարավորություններ ունենք: Սպառնալիքների և պատժամիջոցների ժամանակաշրջանն ավարտվել է»,- ընդգծել է Իրանի նախագահը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ բոլոր այն երկրները, որ ծրագրավորել են նավթի արժեզրկումը, հետագայում փոշմանելու են դրա համար:

9429 | 3
Facebook