Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պերմյակովը ոչնչով չի տարբերվում Սաֆարովից. բողոքի ակցիա` ՌԴ դեսպանատան առջև

14:26, երեքշաբթի, 13 հունվարի, 2015 թ.
Պերմյակովը ոչնչով չի տարբերվում Սաֆարովից. բողոքի ակցիա` ՌԴ դեսպանատան առջև
     Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանության դեպքի կապակցությամբ մի խումբ քաղաքացիներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքի առջև: «Սա նման է Գուրգեն Մարգարյանի դեպքին, երբ նա քնած էր, իսկ Սաֆարովը կացնահարեց: Այս պարագայում ռուս զինվորն ընտանիք է սպանել: Մեր պահանջը ՌԴ-ից այն է, որ հրապարակայնորեն պատժեն հանցագործին` չգրված օրենքներով»,- ասում են ակտիվիստները:
     Ակցիայի մասնակիցները պահանջում են նաև, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն խնդրի հայ ժողովրդից:
6390 | 12
Facebook