Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայի նախագահը հրաժարական է տալիս

14:57, երեքշաբթի, 13 հունվարի, 2015 թ.
Իտալիայի նախագահը հրաժարական է տալիս

Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն վաղն առավոտյան պատրաստվում է հրաժարական տալ: Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, այս մասին այսօր պաշտոնապես հայտարարել է երկրի վարչապետ Մատեո Ռենցին:

Աղբյուրը նշում է, որ 89-ամյա քաղաքական գործիչը իր հրաժարական տալու մտադրության մասին հայտնել էր դեռևս դեկտեմբերին՝ այդ ամենի պատճառ ներկայացնելով տարիքի հետ կապված առողջական խնդիրները:

Հաղորդվում է նաև, որ Իտալիայի նոր նախագահն ընտրվելու է երկրի խորհրդարանում՝ Նապոլիտանոյի պաշտոնական հրաժարականին հաջորդող 15 օրվա ընթացքում:

6386 | 1
Facebook