Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրիտանիայում կարող են օրինականացնել նուդիստական հարսանիքները

23:03, երեքշաբթի, 13 հունվարի, 2015 թ.
Բրիտանիայում կարող են օրինականացնել նուդիստական հարսանիքները

Մեծ Բրիտանիայում կառավարության մի շարք անդամներ այս շաբաթ քննարկման են դնելու նուդիստական ամուսնություններն օրինականացնելու հարցը: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, այդ նոր օրենքով երկրում զույգերին թույլատրվելու է ամուսնանալ միանգամայն մերկ:

Բացի այն, որ զույգերին Մեծ Բրիտանիայում հնարավորություն է տրվելու ամուսնանալ ամբողջովին մերկ, երկիրը որոշել է այլ փոփոխություններ ևս մտցնել ամուսնության օրենսգրքում: Մասնավորապես՝ զույգերը ազատ են լինելու ամուսնությունը օրինականացնելու վայրի ընտրության հարցում: Զույգերը հնարավորություն են ստանալու ամուսնություններն օրինականացնել բաց երկնքի տակ և նույնիսկ սեփական տանը:

Նշենք, որ 2013թ. Մեծ Բրիտանիան կրկին փոփոխություններ էր մտցրել ամուսնական օրենսգրքում՝ օրինականացնելով միասեռականների ամուսնությունը:

16034 | 3
Facebook