Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պերմյակովի մոտ հայտնաբերվել է բջջային 3 հեռախոս, գրպանի լապտեր և 6000 դրամ

12:20, երեքշաբթի, 13 հունվարի, 2015 թ.
Պերմյակովի մոտ հայտնաբերվել է բջջային 3 հեռախոս, գրպանի լապտեր և 6000 դրամ

Գյումրիում ընտանիքի 6 անդամներին սպանելու մեջ կասկածվող ռուսական 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Վալերի Պերմյակովը տվել է առաջին ցուցմունքը և խոստովանել հանցանքը: Այս մասին հայտարարել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը Գյումրիում կայացած մամուլի ասուլիսում:
     «Նա պատմել է, որ դուրս է եկել քաղաք զբոսնելու ու պատահական է մտել այդ տուն, որտեղ էլ տեղի է ունեցել կատարվածը: Ձերբակալված անձը շարունակում է մնալ ռուսական ռազմաբազայում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Պողոսյանը` ընդգծելով, որ շարունակվում են հանցագործության բացահայտման բոլոր միջոցառումները:
     Նշենք, որ Վալերի Պերմյակովի մոտ հայտնաբերվել է բջջային 3 հեռախոս, գրպանի լապտեր և 6000 դրամ:

6862 | 3
Facebook