Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ցանկանում եմ դառնալ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը․ Ռոնալդու

00:10, երեքշաբթի, 13 հունվարի, 2015 թ.
Ցանկանում եմ դառնալ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը․ Ռոնալդու
     Րոպեներ առաջ հայտնի է դարձել, որ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ անգամ անընդմեջ արժանացել է «Ոսկե գնդակի»։ Ընդհանուր առմամբ սա Ռոնալդուի երրորդ «Ոսկե գնդակն» է՝ 2008, 2013 և 2014-երին։
Ռոնալդուն արժանացել է ձայների 37,66 տոկոսին, Մեսսին՝ 15,76 տոկոս, իսկ Նոյերը՝ 15,72 տոկոս։
Հիշեցնենք, որ 2014-ին Ռոնալդուն դարձել է Չեմպիոնների լիգայի, ակումբային աշխարհի առաջնության, Իսպանիայի գավաթի և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի հաղթող։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ով քվեարկել է իմ օգտին։ Ուզում եմ շարունակել այն, ինչ անում եմ կարիերայիս ողջ ընթացքում։ Ամեն օր փորձում եմ ավելի լավը դառնալ՝ կատարելագործելով որակներս։ Երբևէ չէի կարող մտածել, որ երեք անգամ տուն կտանեմ «Ոսկե գնդակը»։ Ցանկանում եմ դառնալ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը»,- ասել է Ռոնալդուն՝ Թիերի Անրիի ձեռքերից «Ոսկե գնդակը» ստանալուց հետո։
2504 | 1
Facebook