Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոնալդուն արժանացավ «Ոսկե գնդակի»

00:00, երեքշաբթի, 13 հունվարի, 2015 թ.
Ռոնալդուն արժանացավ «Ոսկե գնդակի»
     Ցյուրիխում րոպեներ առաջ ավարտին մոտեցավ տարվա կարևորագույն մարզական իրադարձություններից մեկը՝ «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը։ 2014-ի «Ոսկե գնդակի» դափնեկիր դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, ով մրցանակը ստացավ Ֆրանսիայի ազգային հավաքականի լեգենդ Թիերի Անրիից։

     Տարվա լավագույն ֆուտբոլիստուհի ճանաչվեց Գերմանիայի ազգային հավաքականի անդամ Նադին Քեսլերը։

     Տարվա լավագույն դարպասապահ ճանաչվեց Գերմանիայի ազգային հավաքականի և «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը։

     Տարվա լավագույն պաշտպաններն են Ֆիլիպ Լամը, Սերխիո Ռամոսը, Տիագո Սիլվան և Դավիդ Լուիսը։

     Տարվա լավագույն կիսապաշտպաններն են Անխել Դի Մարիան, Թոնի Կրոոսը և Անդրես Ինյեստան։

     Տարվա լավագույն հարձակվողներն են Լիոնել Մեսսին, Արիեն Ռոբենը և Կրիշտիանու Ռոնալդուն։

     Տարվա լավագույն թիմն ունի հետևյալ տեսքը.

     ՖԻՖԱ-ի երկրորդ հավաքականը ունի հետևյալ տեսքը.

     Տարվա լավագույն մարզիչն է Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը։

     Կանանց ֆուտբոլի տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչ Ռալֆ Քելերմանը, ով ակումբի հետ հաղթել է կանանց Բունդեսլիգան և Չեմպիոնների լիգան։

     Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին, որը տրվում է տարվա լավագույն գոլի հեղինակին, այս տարի արժանացավ Խամես Ռոդրիգեսը։

     ՖԻՖԱ-ի նախագահի մրցանակը, որը տրվում է ֆուտբոլում ունեցած ներդրումի համար, այս տարի բաժին հասավ ճապոնացի մարզական լրագրող Հիրոշի Կագավային, ով ավելի քան 60 տարի լուսաբանում է ֆուտբոլը։

     2014-ի՝ արդար խաղի մրցանակին այս տարի արժանացան կամավորները։ Նրանք ինքնագրերով գնդակների արժանացան։
4159 | 0
Facebook