Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միջազգային մամուլն արձագանքել է Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությանը

22:10, երկուշաբթի, 12 հունվարի, 2015 թ.
Միջազգային մամուլն արձագանքել է Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությանը
     Միջազգային հեղինակավոր «ABC» պարբերականն անդրադարձ է կատարել Գյումրիում այսօր տեղի ունեցած ողբերգությանը:
Աղբյուրը, հղում անելով «Associated Press» գործակալությանը, նշում է, որ Հայաստանի իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում և երկրի ողջ տարածքով մեկ որոնվում է Ռուսաստանի քաղաքացի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, ով կասկածվում է Հայաստանի Գյումրի քաղաքում մի ամբողջ ընտանիքի սպանության համար: Այդ ոճրագործության արդյունքում հրաշքով փրկված ընտանիքի միակ անդամը 6 ամսական փոքրիկն է եղել, որը դանակի հարվածներ է ստացել:
Պարբերականը հայտնում է նաև, որ զոհերի տանը Կալաշնիկով տեսակի ավտոմատ են հայտնաբերել: Երկրի նախագահ Սերժ Սարգսյանը նիստ է գումարել՝ քննարկելու համար հետխորհրդային երկիրը ցնցած այդ ողբերգությունը: Թեև ՌԴ պաշտպանության նախարարությունը անմիջապես չի արձագանքել իրողությանը, սակայն Հայաստանի ՊՆ-ը նշել է, որ Ռուսաստանի ռազմաբազան ակտիվորեն համագործակցում է ՀՀ իրավապահ մարմինների հետ՝ հանցագործին բերման ենթարկելու գործում:
12213 | 5
Facebook