Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է, որ նավթի գինն այլևս երբեք չի հասնի 100 դոլարի

21:05, երկուշաբթի, 12 հունվարի, 2015 թ.
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է, որ նավթի գինն այլևս երբեք չի հասնի 100 դոլարի
     Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ Վալիդ Իբն Թալալը ամերիկյան «USA Today» պարբերականին տրած հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ նավթի գինը համաշխարհային շուկայում հնարավոր է այլևս երբեք չբարձրանա մինչև 100 ամերիկյան դոլարի՝ մեկ բարելի համար:
Աղբյուրը նշում է, որ Սաուդյան Արաբիայի արքայազնը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ թեև նավթի ու բենզինի գների անկումը շահավետ էր դարձել սպառողների համար, սակայն այն մեծ վնասներ պատճառեց այնպիսի պետությունների, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը:
«Նավթի գները հնարավոր է բարձրանան, եթե պահանջարկը աճի, սակայն մենք այլևս չենք տեսնի ամերիկյան 100 դոլարը որպես գին մեկ բարել նավթի համար: Ես դեռևս մեկ տարի առաջ էի ասում, որ նավթի մեկ բարելի համար 100 դոլարից բարձր գինը արհեստական է»,- հայտնել է արքայազնը:
Ալ Վալիդ Իբն Թալալը հայտնել է նաև, որ թեև ոչ ոք չէր սպասում, որ անցած տարվա ընթացքում նավթի գները մինչև 50 տոկոս անկում կգրանցեն, սակայն իր կարծիքով այդ պարագայում Սաուդյան Արաբիան շատ ճիշտ և խելամիտ դիրքորոշում զբաղեցրեց՝ որոշելով չկրճատել արդյունահանվող նավթի ծավալները:
5159 | 0
Facebook