Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Վարդան Ղուկասյանը Գյումրիում առանձին «քաղաքապետարան» է բացել

20:53, կիրակի, 11 հունվարի, 2015 թ.
Վարդան Ղուկասյանը Գյումրիում առանձին «քաղաքապետարան» է բացել
     Մոտ երկու տարի առաջ պաշտոնից հեռացած Վարդան Ղուկասյանը դեռևս չի համակերպվում այն իրականության հետ, որ ինքը Գյումրու քաղաքապետը չէ: Ասում են` նաև դա է պատճառը, որ Գյումրիում առանձին «քաղաքապետարան» է բացել: Իր հիմնադրած գրասենյակում աշխատողներ ունի, ովքեր ընդունելության օրեր են կազմակերպում գյումրեցիների համար, ծանոթանում նրանց հուզող խնդիրներին: Ըստ լուրերի` թեև այս ամենը դուր չի գալիս քաղաքապետ Սամվել Բալասանյանին, բայցև չի կարող արգելել Ղուկասյանի այդ գործունեությունը:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
8150 | 2
Facebook