Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Շառլի Էբդո»-ի խմբագրությունը կրկին հրապարակելու է Մուհամմադ մարգարեի ծաղրանկարները

18:36, երկուշաբթի, 12 հունվարի, 2015 թ.
«Շառլի Էբդո»-ի խմբագրությունը կրկին հրապարակելու է Մուհամմադ մարգարեի ծաղրանկարները
     «Շառլի Էբդո» պարբերականի խմբագրության հաջորդ համարում կրկին հրապարակվելու են Մուհամմադ մարգարեի ծաղրանկարները: Ինչպես հաղորդում է «France Info»-ն, այս մասին հայտնել է խմբագրության իրավաբանական հարցերով զբաղվող մասնագետ Ռիշառ Մալկան:
     Աղբյուրը նշում է, որ «Շառլի Էբդո» թերթի հաջորդ համարը Ֆրանսիայի և ողջ աշխարհի թերթի կրպակներում հայտնվելու է հունվարի 14-ին:
     «Մենք չենք պատրաստվում հանձնվել, քանի որ հակառակ դեպքում ամեն ինչ անիմաստ կլիներ: Մենք չենք կարող քննադատել մարդկանց հրեա, քրիստոնյա կամ մահմեդական լինելու համար, սակայն մենք ազատ կարող ենք ասել մեր սրտի ուզածը հուդդայականության, քրիստոնեության կամ իսլամի վերաբերյալ, և մենք հենց դա էլ անում ենք»,- նշել է Մալկան:
6350 | 6
Facebook