Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայաստանի բջջային ոլորտը՝ խոշորացույցի տակ. «168 ժամ»

10:46, հինգշաբթի, 21 օգոստոսի, 2014 թ.
Հայաստանի բջջային ոլորտը՝ խոշորացույցի տակ. «168 ժամ»

«168 ժամ»-ը ծավալուն հոդվածով ներկայացրել է Հայաստանի բջջային ոլորտը. ներկայացնում ենք մի հատված:

«Ըստ Beeline-ի, Vivacell-ի և Orange-ի ներկայացրած տվյալների՝ այս տարվա առաջին եռամսյակի վերջի դրությամբ՝ ՀՀ բջջային կապի բաժանորդների ընդհանուր թիվը եղել է 3 միլիոն 318.9 հազար: Հարկ է նկատել, որ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ բջջային կապի ակտիվ բաժանորդների թիվն ավելացել է 57 600-ով: Բաժանորդների գերակշիռ մասը՝ 80%-ը, կանխավճարային բաժանորդներ են:

Հիմա դիտարկենք՝ ըստ ընկերությունների: Ըստ բաժանորդների թվի՝ անվիճելի առաջատարը Vivacell-ն է: Մեկ տարվա կտրվածքով ընկերությունը բաժանորդների թիվն ավելացրել է 93 հազարով կամ 4.6%-ով: Այսպիսով, բաժանորդների թվաքանակի առումով՝ շուկայի 63.3%-ը բաժին է ընկնում Vivacell-ին: Բաժանորդների թվով երկրորդ տեղում Beeline-ն է (699 381 բաժանորդ կամ 21.1%), երրորդում՝ Orange-ը (517 173 բաժանորդ կամ 4.4%):

Շուկայի պատկերը նույնն է նաև այն դեպքում, երբ դիտարկում ենք ոչ թե բաժանորդների թիվը, այլ ընկերությունների եկամուտները: Ըստ այդմ, շարժական կապի ծառայություն մատուցող երեք ընկերությունների ընդհանուր հասույթը 2014թ. առաջին եռամսյակում կազմել է 28 միլիարդ 398.6 միլիոն դրամ: Այդ գումարի 60.4%-ը (17.1 միլիարդ դրամ) բաժին է ընկնում Vivacell-ին, 20.6%-ը՝ Beeline-ին, 19%-ը՝ Orange-ին: Աղյուսակից երևում է, որ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ Beeline-ի և Vivacell-ի հասույթը նվազել է: Հասույթի 1.1%-անոց աճ է ունեցել միայն Orange-ը: Չնայած այս հանգամանքին, Orange-ը շարունակել է աշխատել վնասով: Այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունն ունեցել է 8.1-3.6 միլիոն դրամի վնաս, մինչդեռ Вееline-ում շահույթը կազմել է 1.2 միլիարդ դրամ, Vivacell-ում՝ 4.1 միլիարդ դրամ:

Beeline-ը և Vivacell-ը նախորդ երկու տարիները փակել են շահույթով՝ համապատասխանաբար՝ 5.4 միլիարդ և 16.4 միլիարդ դրամով: Թեպետ շահույթի չափը երկու ընկերություններում էլ նվազել է, այդուհանդերձ՝ շահութաբերության ցուցանիշը (զուտ շահույթ/ հասույթ) ցածր չէ: Beeline-ի շահութաբերությունը 2013 թվականի արդյունքներով կազմել է 9%, Vivacell-ինը՝ 20.4%: Այստեղ պարտադիր նշենք, որ Beeline-ի ցուցանիշները ներառում են ինչպես՝ շարժական, այնպես էլ՝ ֆիքսված կապից ստացված եկամուտները: Orange-ը, սակայն, տարին փակել է 3.8 միլիարդ դրամի վնասով: Միակ ուրախալի բանը, թերևս, այն է, որ 2012 թվականի համեմատ ընկերության վնասը նվազել է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

2893 | 0
Facebook