Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Հանուն հայրենիքի» աշխատել է պետք, ոչ թե հայրենասիրական ճառեր ասել. «Առավոտ»

10:38, հինգշաբթի, 21 օգոստոսի, 2014 թ.
«Հանուն հայրենիքի» աշխատել է պետք, ոչ թե հայրենասիրական ճառեր ասել. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Հանուն հայրենիքի» ինքնազոհաբերությունների մասին խոսելն այնքան էլ ճիշտ չէ, եթե դրա փոխարեն կարելի է ներկայացնել մի քանի ամիսների ընթացքում կատարված այս կամ այն դրական քայլը՝ «հանուն հայրենիքի»։

Մեր պաշտոնյաները նախ պետք է մտածեն օլիգարխիայի վերացման մասին, ինչը նույնպես կամրացներ մեր երկիրը, իսկ ազատական տնտեսության պայմաններում աշխատող ձեռներեցնրը ամուր երկիր կառուցողներից են։ Հետևաբար՝ հակառակորդին կարելի է վախեցնել նաև երկրի նեսում կատարված աշխատանքով։ «Կախարդական փայտիկների» զորությանը ոչ ոք մեր օրերում չի հավատում, բայց իշխանավորների՝ դրական փոփոխություններ անելու կարողությանը, կամք ունենալուն սպասում են բոլորը։

Այնպես է ստացվում, որ իշխանությունները որպես կանոն ավելի շատ ժամանակ են կորցնում պատմելու վրա, թե որքան ժամանակ է պետք ինչ-ինչ հարցերում դրական փոփոխություններ իրականացնելու համար և կոչ են անում չշտապել։

Իսկ ի՞նչն է խանգարում, որ շտապեն իշխանությունները։ Թե՞ կարճ ժամկետներում լուծվող խնդիրներ չկան մեր երկրում։ «Ստվերի», «մենաշնորհների», «փայ մտնողների» դեմ պայքարի իրականացումը ցանկության դեպքում այնքան էլ երկար ժամանակ ենթադրող խնդիր չէ»։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համրում:

2974 | 0
Facebook