Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Քառյակը վերստին ակտիվանալու է և վերստին սկսելու է իմիտացիաները. «Ժամանակ»

10:23, հինգշաբթի, 21 օգոստոսի, 2014 թ.
Քառյակը վերստին ակտիվանալու է և վերստին սկսելու է իմիտացիաները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ անդամ Ստեփան Մարգարյանը հայտարարել է, որ քառյակի ծրագրերում ոչինչ չի փոխվել, և կարող են անհրաժեշտության դեպքում և չորս առաջնորդները հանդիպել, և կլինի նաև համատեղ հանրահավաք։

ԲՀԿ ներկայացուցիչը հայտարարել էր նաև, որ ՀԱԿ-ԲՀԿ տարակարծությունների մասին ոչինչ չի լսել:
     Հիշեցնենք, որ խոսքը ոչ իշխանական քառյակի մասին է, որի անդամներից երեքի ներկայացուցիչները՝ ՀԱԿԿ-ից բացի, Հովիկ Աբրահամյանի հետ մեկնել էին սահմաններ PR-ի, ինչպես հենց ՀԱԿԿ-ն էր բնորոշել այդ այցը՝ հայտարարելով դրանից հրաժարվելու մասին:

Սակայն ոչ մի կասկած ունենալ պետք չէ, որ աշնանը ոչ իշխանական քառյակը վերստին ակտիվանալու է և վերստին սկսելու է հուժկու իմիտացիաները: Խնդիրն այն է, որ քառյակի ոչ մի ուժ, ըստ էության, չունի առանձին որևէ անելիք, և նրանք իրար խիստ անհրաժեշտ են իմիտացիայի համար: Որևէ մեկը եթե չորսից պոկվի, ապա պետք է անի չորսի իմիտացիաներից տարբերվող որևէ բան, պետք է որևէ այլ արդյունք ցույց տա:

Մինչդեռ չորս ուժերը որևէ արդյունք ցույց տալ անկարող են` և՛ միասին, և՛ առանձին-առանձին: Անկարող են, որովհետև, ինչպես նրանց գործունեությունը մինչև հիմա է ցույց տվել, այդ ֆորմատն, ըստ էության, տեղավորվել է և տեղավորվելու է իշխանական համակարգի տրամաբանության մեջ: Այդ ֆորմատը ընդամենը ներիշխանական համակարգային հարաբերությունների պարզաբանման արգասիք է, և չորսի գործունեությունը, ըստ էության, կարգավորվում է ըստ այդ ներիշխանական հարաբերությունների»:
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

2018 | 0
Facebook