Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայաստանը թանկ է վճարելու Ռուսաստանի քաղաքական կցորդը դառնալու համար. «Ժամանակ»

10:41, չորեքշաբթի, 20 օգոստոսի, 2014 թ.
Հայաստանը թանկ է վճարելու Ռուսաստանի քաղաքական կցորդը դառնալու համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերին Հայաստան է ժամանելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Ընդհանրապես, արդեն մի քանի տարի է՝ առնվազն 6 տարի, ինչ ՌԴ վարչապետի այց Հայաստան չի եղել։

Վարչապետական այցերը սովորաբար կրում են տնտեսաան բնույթ։ Մեդվեդևի այցն այս տեսանկյունից բացառություն չի լինի։ Համենայնդեպս, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում այս խնդիրը հրատապ է դառնում հատկապես արևմտյան պատժամիջոցների պարագայում։ Խնդիրն այն է, որ Հայաստանն անխուսափելիորեն հայտնվելու է պատժամիջոցների տակ, ինչը նշանակելու է, որ թանկ է վճարելու Ռուսաստանի քաղաքական կցորդը դառնալու համար։ Իրավիճակը կարող է հանգեցնել Հայաստանում տնտեսական կոլապսի, եթե Ռուսաստանը չստանձնի Հայաստանին ֆինանսական աջակցության որոշակի պարտավորություններ։ Մեդվեդևի այցի առանցքում տնտեսական հարցերից երևի թե կլինի հենց դա։ Միևնույն ժամանակ, այցի ընթացքում առանցքային կլինի նաև Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

3331 | 2
Facebook