Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Երևանցի մարմնավաճառների «գործը» սկսվում է տաքսու մեջ. «Ժամանակ»

10:46, ուրբաթ, 01 օգոստոսի, 2014 թ.
Երևանցի մարմնավաճառների «գործը» սկսվում է տաքսու մեջ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Մայրաքաղաքում տաքսու վարորդներները շատ բան են տեսնում ու լսում, ասում են՝ իրենց ծառայություններից ով ասես օգտվում է, կարևորը գործ լինի: Գաղտնիք չէ , որ ժամը 18:00-ից սկսած մինչ լուսադեմ բազմաթիվ տաքսիները պտտեցնում են նաև մարմնավաճառների։ «Խառը տեղեր ենք տանում՝ ռեստորան էլ, եթե սենյակներ են ունենում, բայց մեծամասամբ հյուրանոցներ ու սաունաներ ենք տանում»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ընդգծեց թեթևաբարո կանանց հաճախ սպասարկող տաքսու վարորդներից մեկը: Մեր նկարահանման պահին տաքսիներից մեկի մեջ նստած էին երկու մարմնավաճառներ, որոնք սպասում էին հաճախորդի։ Ի դեպ, գիշեր չէր՝ 18:00-ի կողմերն են: Այս կանայք վարորդին հորդորում էին ոչինչ չասել, բայց վերջինս խոսեց. ասաց, որ այսպիսի կանանց տանում է հիմնականում մոտիկ օբյեկտներ, բայց հեռու ևս լինում է, օրինակ՝ Հրազդանի օբյեկտներից մեկը:
     Իսկ մարմնավաճառը հորդորեց մեզ հարցեր չտալ։ «Ես չեմ կարա ասեմ՝ հիմնականում ուր են տանում»,- ընդգծեց նա:
     Մանրամասները` թերթի համարում:

12128 | 0
Facebook