Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Ադրբեջանը Ռուսաստանի համար ավելի կարևոր երկիր է, քան Հայաստանը». Պավել Ֆելգենգաուեր. «ՀԺ»

10:36, ուրբաթ, 01 օգոստոսի, 2014 թ.
«Ադրբեջանը Ռուսաստանի համար ավելի կարևոր երկիր է, քան Հայաստանը». Պավել Ֆելգենգաուեր. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հայ-ադրբեջանական սահմանում, ըստ էության, իրավիճակը ավելի վտանգավոր է դարձել, քանի որ հիմա Ռուսաստանը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից ելնելով, այնքան է տարված իր խնդիրներով, որ Հայաստանով զբաղվելու ժամանակ չունի:
     Երեկ մեր թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը: «Այսօր Ռուսաստանը իր ուժերը և ուշադրությունը կենտրոնացրել է Դոնբասում ու Ղրիմում և հիմա ոչ ուժ, ոչ էլ հնարավորություն ունի կովկասյան զարգացումների համար: Մյուս կողմից էլ, հայ-ադրբեջանական սահմանում հաճախակի կրակոցներ միշտ էլ եղել են:
    
Եկեք հավատանք, որ ամեն ինչ կհարթվի»,- ասել է ռուս փորձագետը: Հարցին թե ՌԴ-ն, այդքան «զբաղված» լինելով, ինչպե՞ս է կարողանում զինել Ադրբեջանին, Ֆելգենգաուերը պատասխանել է. «ՌԴ-ն միշտ էլ պատերազմող երկրներին զենք վաճառել է: Այո՛, Ադրբեջանը փող ունի: Հետո ստրատեգիական տեսանկյունից ՌԴ-ն զինում է և Հայաստանին, և՛ Ադրբեջանին, քանի որ մենք ուզում ենք ազդեցություն ունենալ երկու կողմի վրա էլ: Մեզ ավելի հետաքրքրում է ոչ թե առանձին Հայաստանը, այլ ամբողջ Կովկասը ներառյալ Ադրբեջանը, որը ՌԴ-ի համար ստրատեգիական առումով ավելի կարևոր երկիր է, քան Հայաստանը»,- գրում է թերթը։
     Մանրամասները` այսօրվա համարում:

4260 | 1
Facebook