Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ռուսական ընկերությունների և ֆիզիկական անձանց հետ համագործակցությունից բխող ռիսկերը՝ ըստ ԱՄՆ դեսպանատան. «Հայկական ժամանակ»

10:06, հինգշաբթի, 31 հուլիսի, 2014 թ.
Ռուսական ընկերությունների և ֆիզիկական անձանց հետ համագործակցությունից բխող ռիսկերը՝ ըստ ԱՄՆ դեսպանատան. «Հայկական ժամանակ»
     «Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երեկ երեկոյան Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանի կառավարությանը և բիզնես կառույցներին տեղեկացրել է պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական ընկերությունների հետ համագործակցությունից բխող ռիսկերի մասին:

«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին և նրանց ռեզիդենտներին հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված ռիսկերը, որոնք առաջանում են (ռուսական) ընկերությունների և ֆիզիկական անձանց հետ համագործակցությունից, և դադարեցնել բոլոր գործարքները, որոնք հակասում են մեր և մյուսների կողմից իրականացվող պատժամիջոցներին»,- նշված է հաղորդագրության մեջ: Նշենք, որ պատժամիջոցների տակ հայտնված ընկերություններից Հայաստանում ակտիվ գործունեություն են ծավալում մասնավորապես «Գազպրոմ-բանկը» և «ՎՏԲ»-ն: Իսկ «Ռոսնևֆտը» պատրաստվում էր խոշոր ներդրում անել «Նաիրիտում»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

1890 | 0
Facebook