Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ռուսաստանն իր պատմության ընթացքում շատ ավելի թշվառ վիճակում շարունակում էր փայփայել կայսերական պատրանքներ. «Առավոտ»

10:36, հինգշաբթի, 31 հուլիսի, 2014 թ.
Ռուսաստանն իր պատմության ընթացքում շատ ավելի թշվառ վիճակում շարունակում էր փայփայել կայսերական պատրանքներ. «Առավոտ»
     «Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք. «Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան հայտարարել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին:

Եթե, այդպիսով, Ռուսաստանը դիմանա պատժամիջոցներին, և այդ երկրի քաղաքացիների կյանքը դրանց արդյունքում կտրուկ չվատանա, ապա Արևմուտքը կհասնի ճիշտ հակառակ էֆեկտի, և Պուտինի հանդեպ ռուսաստանցիների պաշտամունքը միմիայն կամրապնդվի ՝ «մեզ ծեծում են (մեղմ ասած), իսկ մենք ուժեղանում ենք» հայտնի բանաձևով:

Բայց եթե նույնիսկ ռուսաստանյան տնտեսությանը շատ ուժեղ վնաս հասցվի, մի՞թե պատժամիջոցները կհասնեն իրենց նպատակին: Ինչո՞ւ տնտեսական իրավիճակի վատթարացումը պետք է Պուտինին ստիպի, որ նա վաղը կամ մյուս օրը դադարի զինել Ուկրաինայի Արևելքում պատերազմ վարող ապստամբներին, չուղարկի այնտեղ ծանր զինտեխնիկա և ոուսաստանյան զինվորական մասնագետներին: Եթե դա է նպատակը, ապա տնտեսական պատժամիջոցների հեղինակները պետք է հստակ գիտակցեն, որ իրենք պարզապես անհույս գործ են բռնել: Չինովնիկներին և գործիչներին Արևմուտք չթողնելն ընդհանրապես լուրջ քայլեր չեն՝ զուտ խորհրդանշական դեր են խաղում:

Ռուսաստանն իր պատմության ընթացքում շատ ավելի թշվառ վիճակում շարունակում էր փայփայել կայսերական պատրանքներ և հիմա էլ չի հրաժարվի դրանցից: Ուրիշ հարց, եթե պատերազմը և, համապատասխանաբար, պատժամիջոցները տևեն, ասենք, 10 տարի, և Արևմուտքը նաև միջոցներ գտնի նավթի գինը գցելու»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

2246 | 2
Facebook