Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Երևանի փոխքաղաքապետերի կամ նրանց կանանց ունեցվածքը. «ՀԺ»

09:55, չորեքշաբթի, 30 հուլիսի, 2014 թ.
Երևանի փոխքաղաքապետերի կամ նրանց կանանց ունեցվածքը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի կինը Արմենուհի Հարությունյանը, մեծ ունեցվածքի տեր է: Այս մասին տեղեկանում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից: Հարությունյանը հայտարարագրել է 650 հազար դրամի և 113 հազար դոլարի չափով դրամական միջոցներ: Այն դեպքում, երբ տիկնոջ տարեկան աշխատավարձը ընդամենը 1,3 մլն դրամ է: Փոխքաղաքապետի կինը բիզնես-ներդրումներ ունի, որոնց հաշվին նախորդ տարի 4 միլիոն 395 հազար դրամի չափով եկամուտ է ստացել: Ինչպես երևում է, 2003-ից մինչ օրս Երևանի փոխքաղաքապետ աշխատող Կամո Արեյանի գործերը տարեցտարի դեպի վատն են գնում: Բանն այն է, որ 2011 թվականին Արմինե Հարությունյանը գրեթե կրկնակի 206 հազար դոլարի դրամական միջոցներ էր հայտարարագրել և 12 միլիոն դրամով ձեռք բերել «HYUNDAI TUCSON IS 35 2.0 AT» մակնիշի ավտոմեքենա: Ինքը՝ Արեյանը, 2013-ին փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 1 բնակարան և 400 հազար դրամ դրամական միջոցներ: 2013թ. տարեկան հայտարարագրի համաձայն, Կամո Արեյանի տարեկան աշխատավարձը կազմում Է 4 մլն 631 հազար դրամ:

2012-ին Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնելիս Վահե Նիկոյանը հայտարարագրել է 1 բնակարան և 2 ավտոմեքենա «MERCEDES-BENZ E 320» և «VOLKSWAGEN TOUAREG 3.2» մակնիշների: 2013թ. հայտարարագրի համաձայն, Նիկոյանի դրամական միջոցները կազմել են 8,5 մլն դրամ և 10 հազար դոլար: Նրա աշխատավարձը 4,3 մլն դրամ է»։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

5562 | 0
Facebook