Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սպառողների հաշվին, կարելի է հարկային հավաքագրումները անվերջ ավելացնել. «ՀԺ»

10:26, երեքշաբթի, 29 հուլիսի, 2014 թ.
Սպառողների հաշվին, կարելի է հարկային հավաքագրումները անվերջ ավելացնել. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. «Ապրանքների ու ծառայությունների գների աճը այսպես թե այնպես հանգեցնում է հարկերի աճին: Այսինքն եթե դուք որևէ ապրանք անցած տարի գնում էիք 100 դրամով և դրանից 20 դրամը որպես ավելացված արժեքի հարկ գնում էր պետական բյուջե, ապա այս տարի այդ նույն ապրանքը, ասենք, 110 դրամով գնելու դեպքում դրանից պետական բյուջե պետք է գնա 22 դրամ: Այլ կերպ ասած եթե կառավարությունը բացարձակապես ոչինչ չանի, միայն գնաճը հանգեցնելու է հարկերի հավաքագրման աճին, և հենց դա էլ տեղի է ունեցել այս տարվա աոաջին կիսամյակում: Ասվածը լավագույնս երևում է, օրինակ, «Հայռուսգազարդի» և «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վճարած հարկերից: Այս երկու ընկերությունները այս տարվա աոաջին կիսամյակում վճարել են 22 տոկոս կամ 5.3 միլիարդ դրամ ավելի հարկ, քան անցած տարի: Այս տարի մենք՝ սպառողներս, գազի համար վճարել ենք 18 տոկոս, իսկ էլ. էներգիայի համար՝ 27 տոկոս ավելի գումար, քան անցած տարվա աոաջին կիսամյակում: Այս եղանակով, այսինքն սպառողների հաշվին, կարելի է հարկային հավաքագրումները անվերջ ավելացնել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

2436 | 0
Facebook