Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մոսկովյան վթարի ֆոնին որքանո՞վ է անվտանգ Երևանի մետրոն. «Իրավունք»

10:50, ուրբաթ, 25 հուլիսի, 2014 թ.
Մոսկովյան վթարի ֆոնին որքանո՞վ է անվտանգ Երևանի մետրոն. «Իրավունք»
     Հուլիսի 15-ին Մոսկվայի մետրոյի Արբատոծ խոշոր վթարի ֆոնին Երևենաի մետրոպոլիտենի անվտանգության հարցերով հետաքրքրված` «Իրավունք»-ի թղթակիցը զրուցել է Երևանի մետրոպոլիտենի անվտանգության գծով փոխտնօրեն Մուշեղ Բարսեղյանի հետ:
     «Նախ նշեմ, որ Մոսկվայի մետրոյի վթարի պատճառների վերաբերյալ դեռևս վերջնական պատասխան չունենք,- նշել է Մ. Բարսեղյանը:- Սակայն, նախնական տվյալներով, սլաքային փոխադրիչի տեղափոխման ժամանակ գծային շարժակազմից ինչ-որ դետալ է ընկել, որը առջևի վագոնի արգելակում է առաջացրել: Այդ առումով հիմա մեզ մոտ հանձնարարականներ ենք տվել, որ սլաքային փոխադրիչների արտահերթ ստուգումներ կատարվեն, և մշտական հսկողության տակ լինեն: Բացի դրանից մետրոպոլիտենում այլ կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքների նկատմամբ ուժեղացված հսկողություն կա: Այսինքն, եթե աշխատանք են կատարում, մենք մեր ներկայացուցիչներին հանձնարարում ենք, որ այն հնարավորինս հսկվի: Մոսկվայի մետրոպոլիտենում այլ կազմակերպության կողմից էին աշխատանքներ տարվել, բայց նորմալ հսկողություն չի իրականացվել: Եվ պատահական չէ, որ սլաք տեղադրողները, տվյալ կազմակերպության ղեկավարը և կապիտալ շինարարության տնօրենը արդեն կալանավորված են»:

Հարցին, թե Երևանյան մետրոպոլիտենն այդ միջոցառումներից հետո նման խնդրի առաջ չի կանգնի, Բարսեղյանը պատասխանել է. «Մեր շարժակազմերը, տեխնիկական համակարգը մշտական հսկողության տակ են, այսօր էլ ուժեղացված հսկողություն է իրականացվում: Այսինքն՝ ամեն ինչ արվում է, որպեսզի անվտանգության հարցերին առաջնահերթ լուծումներ տրվեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

1927 | 0
Facebook