Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Տավուշի մարզպետը «Կարմիր գրքում» գրանցված արջեր է պահում. «ՀԺ»

10:18, ուրբաթ, 25 հուլիսի, 2014 թ.
Տավուշի մարզպետը «Կարմիր գրքում» գրանցված արջեր է պահում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բացահայտվել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հոբբին՝ նա արջեր է պահում: Գորշ արջերը, որոնք Տավուշի մարզպետը վանդակում է պահում, գրանցված են Հայաստանի «Կարմիր գրքում»: Կառավարության 2009թ. հունիսի 27-ի 725-Ն որոշման համաձայն, ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք անազատ և կիսաազատ պայմաններում պահում են «Կարմիր գրքում» գրանցված կենդանիներ իրավունք ունեն դրանք օգտագործելու միայն վերարտադրության, կլիմայավարժեցման, մշակութային, գեղագիտական ու գիտահետազոտական նպատակներով, այն էլ նրանց համար անհրաժեշտ կենսապայմաններ ապահովելով:

Ֆեյսբուքի «Պաշտպանենք անազատության մեջ գտնվող կենդանիներին» խմբում տեղադրված է մի փաստաթուղթ, որը լույս է սփռում այս պատմության վրա իրավական առումով: «Թռչնասերների ակումբ» ՀԿ նախագահ Սիլվա Արամյանին Բնապահպանության նախարարությունը գրավոր տեղեկացրել է, որ մինչ օրս Բնապահպանության նախարարություն ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից անազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու համար թույլտվություն ստանալու դիմում չի ներկայացվել: Սա նշանակում է, որ Տավուշի մարզպետի կողմից գորշ արջերին անազատության մեջ պահելը օրինական չէ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

5746 | 0
Facebook