Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը բազմազավակներին խաբե՞լ է. «Առավոտ»

10:25, հինգշաբթի, 24 հուլիսի, 2014 թ.
Հովիկ Աբրահամյանի կառավարությունը բազմազավակներին խաբե՞լ է. «Առավոտ»

«Առավոտը» գրում է. «Մեր խմբագրություն էր դիմել Գյումրիի Վազգեն Սարգսյանի 1-ին թաղամասի 94/3 հասցեի բնակչուհի, 9 երեխաների մայր Լիլիթ Խաչատրյանը՝ բողոքելով, որ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը «ծաղրում է» բազմազավակներին: Վերջինիս ներկայացմամբ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք որոշվել էր 9 ու ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակարաններ գնել, պայմանը հետևյալն էր. ընտանիքի անդամները պետք է գտնեին համապատասխան բնակարանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից պիտի գային, հավանության արժանացնեին, կոպիտ ասած՝ դաբրո տային այդ բնակարանը գնելու համար, այնուհետև պետությունը բանկային համակարգի միջոցով պիտի փոխանցեր բնակարանի գումարը տանտիրոջը:

«Մենք մեր համար հանգիստ ապրում էինք, մեկ էլ մի օր զանգահարում են Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, թե՝ բազմազավակությունը խրախուսելու նպատակով կառավարությունը որոշել է ձեզ բնակարաններ գնել: ճիշտն ասած՝ ես չհավատացի ու մարզպետարան գնալով ՝ հենց այնտեղ էլ ասացի, որ չեմ հավատում մի լավ բան էս պետությունից: Էնտեղ ինձ հորդորեցին, թե՝ հավատա, լավ կլինի, կտեսնեք: Ամուսինս արտագնա աշխատանքի էր մեկնել ՌԴ, նրա ստորագրությունն էլ պիտի լիներ, առքուվաճառքի համար լիազորագիր էր պետք: Նրան խաբար արեցինք, բայց Մոսկվայում նոտարական ծառայություններում խնդիրներ էին ծագել՝ մենք ուղարկել էինք փաստաթղթերի պատճենահանված տարբերակները, այնտեղ օրիգինալ տարբերակերն էին պահանջել: Մի խոսքով՝ ինքը տոմս գնեց, աշխատանքից կտրվեց, եկավ Գյումրի, որ այդ փաստաթղթային հարցերը լուծեր: Բոլորս մարզպետարանի քաղաքաշինության վարչություն գնացինք, բոլոր պայմանագրերը ստորագրեցինք, մնացել էր միայն մարզպետի կնիքը խփեին: 10 օր շարունակ բնակարան փնտրեցինք, վերջը գտանք մի 5 սենյականոց, պետությունը մեզ պիտի փոխանցեր 12 միլիոն 930 հազար դրամ:

Այս բնակարանի տերը նույնպես Ռուսաստանի Դաշնությունում էր, մինչև մենք նրան կզանգեինք, թե՝ արի տունդ վաճառի մեզ, Շիրակի մարզպետարանից զանգ ստացանք, թե էլ մի եկեք ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր մոտ է հրավիրել բոլոր մարզպետներին և ասել, որ ծրագիրը անորոշ ժամանակով հետաձգվում է: Երբ վարչապետը փոխվեց, ես Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության պաշտոնյաներին հարցրեցի ՝ կարո՞ղ է չլինի մեր բնակարանը, կարո՞ղ է Հովիկ Աբրահամյանը անտեսի Տիգրան Սարգսյանի որոշումը, այստեղից ինձ պատասխանեցին ՝ դա ի՞նչ կապ ունի...»,- պատմեց Լիլիթ Խաչատրյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

2540 | 1
Facebook