Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Թեև քառյակը թեժ աշուն էր խոստացել, այդուամենայնիվ, աշնանային սրացումներ իրականում չեն սպասվում. «ՀԺ»

10:41, չորեքշաբթի, 23 հուլիսի, 2014 թ.
Թեև քառյակը թեժ աշուն էր խոստացել, այդուամենայնիվ, աշնանային սրացումներ իրականում չեն սպասվում. «ՀԺ»

«ՀԺ»-ը գրում է. «Ամառային արձակուրդի մեկնած ոչ իշխանական խորհրդարանական քառյակի հետարձակուրդային առաջին հանդիպումը, ըստ նախնական պայմանավորվածության, նախատեսված է օգոստոսի 20-ին: Այս մասին մեզ հայտնեց քառյակի ներկայացուցիչներից մեկը:

Ըստ նույն աղբյուրի, թեև քառյակը թեժ աշուն էր խոստացել, այդուամենայնիվ, աշնանային սրացումներ իրականում չեն սպասվում: Համենայնդեպս, քառյակը չի պատրաստվում ոչ կառավարության և ոչ էլ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել: ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջ ներկայացնելը քառյակի կողմից նույնպես բացառվում է: Քառյակի գործողությունները հիմնականում ընթանալու են իշխանություններին ներկայացված 12 կետերի շուրջ, իսկ լուրջ հակասություններ ոչ վարչապետի և ոչ էլ Սերժ Սարգսյանի հետ խորհրդարանում ներկայացված ոչ իշխանականները չունեն: Նրանք չեն բացառում անգամ, որ Սերժ Սարգսյանի հետ համաձայնություն ձեռք բերվի նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվե չանցկացնելու շուրջ: Այս ամենը, սակայն, մասնավոր զրույցում միայն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

2180 | 0
Facebook