Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես պատասխանել է հարցերին, որոնք վերաբերում են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացին. «ՀԺ»

10:41, երեքշաբթի, 22 հուլիսի, 2014 թ.
ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես պատասխանել է հարցերին, որոնք վերաբերում են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացին. «ՀԺ»

Հայկական ժամանակ»-ը գրում է. «Ուրբաթ օրը ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության և մամուլի բաժնից պաշտոնապես պատասխանել են մեր թղթակցի գրավոր հարցերին, որոնք վերաբերում են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացին։

Հարցին, թե արդյոք Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրման ձգձգումը պայմանավորված է շուրջ 900 ապրանքատեսակների մաքսատուրքերի շուրջ ընթացող բանակցություններով, թե՞ քաղաքական այլ խնդիրներ կան, պատասխանել են. «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացում փորձագետների կողմից կատարված աշխատանքը։ Գործնականորեն բոլոր հարցերը լուծվել են։ Մնացել են մի քանի ասպեկտներ, որոնք, ըստ մեր ակնկալիքների, կկարգավորվեն մոտ ապագայում։ Այդուհանդերձ, պետք է հաշվի առնել, որ ի տարբերություն երկկողմ բանակցությունների, բազմակողմ համաձայնագրերը, այդ թվում՝ տնտեսական բնույթի, միշտ դժվար է համաձայնեցնել։ Ամեն երկիր առաջնորդվում է իր ազգային շահերով, որոնք պետք է հաշվի առնել՝ կոմպրոմիսային որոշում մշակելու համար։ Սա վերաբերում է նաև Հայաստանին, որը հետևողականորեն ու փաստարկված պաշտպանում է իր դիրքորոշումը։ Միաժամանակ, սա չի նշանակում, որ միության որևէ անդամ երկիր չի աջակցում Հայաստանի՝ ԵՏՄ-ին ամենամոտ ժամկետներում միանալուն։

Մեզ հղված պատասխանում ՌԴ ԱԳՆ-ն պայմանագրի ստորագրման ձգձգումը չի կապում ԼՂ-ի շուրջ ԵՏՄ անդամ երկրների միջև եղած տարաձայնությունների հետ»։
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում։

3105 | 0
Facebook