Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Չարենցավանում հանգուցյալին մի դիահերձարանից մյուսն են տանում. «Իրավունք»

10:31, երեքշաբթի, 22 հուլիսի, 2014 թ.
Չարենցավանում հանգուցյալին մի դիահերձարանից մյուսն են տանում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Oրերս Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մի խումբ բնակիչներ դիմել էին խմբագրություն և իրենց դժգոհությունն էին հայտնել քաղաքում գործող դիահերձարանի անմխիթար վիճակից. «Դա ոչ թե դիահերձարան է, այլ չգիտես՝ ինչ է: Բացակայում են ամենատարրական պայմանները:

Հերձելուց հետո անհրաժեշտ է մահացածին մեկ այլ դիահերձողի մոտ տեղափոխել, որովհետև ահավոր հոտ է գալիս, ինչպես հարկն է՝ չեն մշակում դին: Պատկերացնում եք, մահացողի հարազատը, փոխանակ իր վիշտը սգա, ստիպված հանգուցյալին մի դիահերձարանից մյուսն է տեղափոխում:

Երբ իրենց հարցնում ենք՝ ինչումն է խնդիրը, վերջիններս ամեն ինչ բարդում են սառնարանների վրա, ասում են, թե դրանք չեն աշխատում...»,-մեզ հետ զրույցում վրդովված ասաց Չարենցավանի բնակիչներից մեկը, ում գլխով, ըստ իր պատմածի, վերջերս է այս ամենն անցել»:
     Մանարմասմերը` թերթի այսօրվա համարում։

7529 | 0
Facebook