Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ամերիկյան պատժամիջոցները Հայաստանին էլ հասան. «Ժամանակ»

11:20, շաբաթ, 19 հուլիսի, 2014 թ.
Ամերիկյան պատժամիջոցները Հայաստանին էլ հասան. «Ժամանակ»
     «Ժամանակ» թերթը, անդրադառնալով ԱՄՆ` Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցներին, մասնավորապես «Գազպրոմ» և «Ռոսնեվտ» կազմակերպությունների նկատմամբ, գրում է. «Հայաստանյան տեսանկյունից այս երկու սուբյեկտների հանդեպ պատժամիջոցները շատ հետաքրքրական են ու առավել արժանի ուշադրության, քանի որ Հայաստանում այս երկու ընկերություններն ունեն ահռելի ներկայացվածություն և դերակատարում և՛ տնտեսական կյանքում, և՛, ըստ էության, ռուսական քաղաքական ազդեցության տարածման ու պահպանման առումով:

Ահա այս իմաստով ամերիկյան նոր պատժամիջոցների կիրառումն ըստ էության կարող է էական ազդեցություն թողնել նաև Հայաստանի վրա՝ կապված այն հանգամանքի հետ, թե այդ ընկերությունների, այսպես ասած, կրելիք վնասներն ու կորուստները ինչ ազդեցություն կունենան հայաստանյան նրանց գործունեության վրա:

Ոչ մի կասկած լինել չէր կարող, որ վաղ թե ուշ Ռուսաստանի հանդեպ արևմտյան պատժամիջոցների կիրառումը ուղղակիորեն շոշափելու էր նաև Հայաստանի շահերը: Սկզբնական իմաստով այստեղ, իհարկե, առնչությունն անուղղակի կլիներ, այսինքն՝ Ռուսաստանի տնտեսության թուլացում և այդ միջոցով Հայաստան ուղարկվող տրանսֆերտների հավանական նվազում՝ նկատի ունենալով ռուսական տնտեսությունում հայաստանցի միգրանտների առկայությունը, որոնք, ըստ էության, այսօր պահում են Հայաստանը»:
     Մանրամասները` թերթի այսօրվա հմարում։

5320 | 1
Facebook