Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Սամվել Ալեքսանյանի անվան դասարան» ցուցանակը հանվելու է. «ՀԺ»

11:13, շաբաթ, 14 հունիսի, 2014 թ.
«Սամվել Ալեքսանյանի անվան դասարան» ցուցանակը հանվելու է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր հարցմանն ի պատասխան, երեկ վստահեցրել են, որ Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի դասարաններից մեկի վրա տեղադրված ցուցանակը, որտեղ գրված է «Սամվել Ալեքսանյանի անվան դասարան», հանվելու է:
     Նշենք, որ ԱԺ հանրապետական պատգամավորի անունով դասարանի մասին տեղեկությունը հրապարակել էր irakan.info-ն, ինչն էլ հանրային հնչեղություն էր ստացել` հարուցելով շատերի զայրույթն ու վրդովմունքը: Քաղաքապետարանից երեկ ասացին, թե ցուցանակի վրա պարզապես պետք է գրված լիներ, որ դասարանը վերանորոգվել և կահավորվել է Սամվել Ալեքսանյանի կողմից, ու հավանաբար, ցուցանակը պատրաստող վարպետներն են սխալվել, քանի որ ավանդաբար սովոր են պատրաստել ինչ-որ մեկի անվանակոչության մասին վկայող ցուցանակներ: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող այդ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը, սակայն, այլ մեկնաբանություն էր տվել»:
     Մանրամասները` թերթի համարում:

2700 | 0
Facebook