Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Էպոսագետին տեղափոխել են Արթիկ ՔԿՀ. «Ժողովուրդ»

10:30, ուրբաթ, 25 ապրիլի, 2014 թ.
Էպոսագետին տեղափոխել են Արթիկ ՔԿՀ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատապարտյալներին «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են տարբեր ՔԿՀ-ներ: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Խաչատուր Պողոսյանին տեղափոխել են «Վանաձոր» ՔԿՀ, Սամվել Հարությունյանին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ, իսկ ահա էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին «Արթիկ» ՔԿՀ:
    
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատապարտյալ Խաչատուր Պողոսյանի կինը՝ Նոնա Հակոբյանը, ասաց, որ դիմել է տարբեր մարդկանց՝ խնդրելով, որ ամուսնուն չտեղափոխեն այդքան հեռու, սակայն որևէ արդյունք չի տվել»:
     Մանրամասները` թերթի համարում:

2574 | 1
Facebook