Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ռուսաստան մեկնել ցանկացող հայաստանցիներին սահմանից հետ են ուղարկում. «Ժամանակ»

10:53, հինգշաբթի, 24 ապրիլի, 2014 թ.
Ռուսաստան մեկնել ցանկացող հայաստանցիներին սահմանից հետ են ուղարկում. «Ժամանակ»
     «Ժամանակ»-ը գրում է. «Ռուսաստանի Դաշնության կողմից միգրացիոն օրենսդրության փոփոխությունները բավական անհարմար վիճակում են դրել այս ամիսներին Ռուսաստան մեկնող հայազգի քաղաքացիներին: Թեև փոփոխություններից հետո Ռուսաստանի դեսպանատունը և տարբեր գերատեսչություններ հայտարարեցին, թե Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները Դաշնային միգրացիոն ծառայության կայքում նախապես պետք է ստուգեն և պարզեն, թե իրենց անձի հետ կապված երկիր մուտքի արգելքի հիմքեր կա՞ն, թե՞ ոչ, սակայն նույնիսկ այդ պարագայում բազմաթիվ քաղաքացիների սահմանից հետ են ուղարկում: Այսինքն՝ նշված կայքում ստուգում են, պարզվում է՝ որևէ խոչընդոտ չկա իրենց հետ կապված, սակայն սահմանը հատելուց իրենց տեղեկացնում են, որ ինչ-որ խախտման պատճառով չեն կարող մուտք գործել ՌԴ տարածք»:
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
11680 | 1
Facebook