Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Տուգանքների դինամիկան` արագաչափերի ներդրումից առաջ և հետո. «ՀԺ»

10:05, հինգշաբթի, 24 ապրիլի, 2014 թ.
Տուգանքների դինամիկան` արագաչափերի ներդրումից առաջ և հետո. «ՀԺ»
     «Հայկական ժամանակ»-ը գրում է. «2011 թվականին, երբ Հայաստանում դեռ ներդրված չէին արագաչափերը և երթևեկության հետևող տեսախցիկները, հայաստանցի վարորդների նկատմամբ կիրառված տուգանքները երթևեկության կանոնների խախտումների համար, կազմել են 2 մլրդ 925 մլն 153 հազար դրամ։ Արագաչափերի և տեսախցիկների գործարկման առաջին տարվա ընթացքում 2012 թվականին, պետավտոտեսուչների կողմից նշանակված տուգանքները կազմել են 1 մլրդ 997 մլն 757 հազար դրամ։ Արագաչափերի և տեսախցիկների կիրառմամբ նշանակվել է 5 մլրդ 61 միլիոն 300 հազար դրամի տուգանք։ 2013-ին պետավտոտեսուչները նշանակել են 2 մլրդ 397 մլն 752 հազար դրամի տուգանք, իսկ արագաչափերի և տեսախցիկների կիրառմամբ նշանակված տուգանքների չափը եղել է 8 մլրդ 950 մլն 165 հազար դրամ»:
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
2274 | 3
Facebook