Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Լավ օրից չէ», որ Գալուստ Սահակյանին ցանկանում են ԱԺ նախագահ դարձնել. «Ժողովուրդ»

10:36, չորեքշաբթի, 23 ապրիլի, 2014 թ.
«Լավ օրից չէ», որ Գալուստ Սահակյանին ցանկանում են ԱԺ նախագահ դարձնել. «Ժողովուրդ»
     «Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀԿ-ում ղեկավար պաշտոններում կադրային նշանակման ճգնաժամ է։ Բանն այն է, որ եթե Գալուստ Սահակյանն առաջիկայում դառնա ԱԺ նախագահ, ապա ՀՀԿ-ում չգիտես, թե ում նշանակեն ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար։ Համենայնդեպս, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, այս օրերին ՀՀԿ-ում այս առումով ուղղակի քաոս է։ Ընդ որում, ինչպես նշեց մեր աղբյուրը, Գալուստ Սահակյանին էլ «լավ օրից չէ», որ ցանկանում են ԱԺ նախագահ դարձնել։ Պարզապես ուրիշ հարմար թեկնածու չունեն, հատկապես՝ Դավիթ Հարությունյանի՝ կառավարություն գնալուց, և Կարեն Կարապետյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո»։
     Մանրամասները` թերթի համարում:
2797 | 8
Facebook