Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Տիգրան Սարգսյանի վերջին որոշումներից մեկը. «ՀԺ»

12:11, շաբաթ, 19 ապրիլի, 2014 թ.
Տիգրան Սարգսյանի վերջին որոշումներից մեկը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Էլեկտրոնային կառավարման gov.am կայքում տեղադրվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին որոշումներից մեկը։ Ապրիլի 8-ին, երբ նա վարչապետի պաշտոնակատար էր, ստորագրել է 268-Ա որոշումը, որով «Երկարամյա, համատեղ և արդյունավետ աշխատանքի համար» վարչապետի հուշամեդալներով ու անվանական ժամացույցներով պարգևատրել է ավելի քան 3 տասնյակ անձանց։
     Նրանց թվում են կառավարության աշխատակազմի՝ երեկվանից այլևս նախկին ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, առայժմ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը և մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը, ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանը և Սամվել Նիկոյանը, էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը ու ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանը։
    
Պարգևատրվել են նաև ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը, տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Սուսաննա Տոնոյանը, վարչապետի օգնականներ Միհրան Հակոբյանը, Հայկ Թութունջյանը, Սուրեն Սարգսյանը։ Վերջինները Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմում գրելուց հետո նույնպես հրաժարականի դիմումներ են գրել»։
     Մանրամասները` թերթի համարում:

2870 | 0
Facebook