Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՍԴ աշխատակիցներից գանձում են պարտադիր կուտակային վճարը. «ՀԺ»

11:00, ուրբաթ, 18 ապրիլի, 2014 թ.
ՍԴ աշխատակիցներից գանձում են պարտադիր կուտակային վճարը. «ՀԺ»
     «Հայկական Ժամանակ»-ը գրում է. «ՍԴ ֆինանսական վարչությունը շարունակում է Սահմանադրական դատարանի աշխատակիցներից գանձել պարտադիր կուտակային վճարը։ ՍԴ հաշվապահական հաշվառման ու ֆինանսական վարչության պետ Զավեն Չոփուրյանը «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է, որ 1974-ից այս կողմ ծնված աշխատակիցների աշխատավարձերից պահումներ արվել են և շարունակելու են արվել։ «Հունվարի 1-ից մինչ այս պահը պահումներ կատարել էինք, բայց ՊԵԿ-ին չէին փոխանցել։ ՍԴ ապրիլի 2-ի որոշումից հետո մինչ այդ կուտակված գումարները փոխանցեցինք ու փոխանցելու ենք մինչև սեպտեմբերի 30-ը»,- պարզաբանել է Չոփուրյանը։ Իսկ սեպտեմբերի 30-ից հետո՞, հարցրել է թղթակիցը։ «Նրանից հետո ո՞վ կարող է ասել։ Նայած, թե ինչպիսի փոփոխություններ կիրականացվեն, ինչ որոշումներ կլինին»,- պատասխանել է Չոփուրյանը»։
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
2100 | 0
Facebook