Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արթուր Բաղդասարյանը չի շտապում լքել կառավարական ամառանոցները. «Ժողովուրդ»

10:14, ուրբաթ, 18 ապրիլի, 2014 թ.
Արթուր Բաղդասարյանը չի շտապում լքել կառավարական ամառանոցները. «Ժողովուրդ»
     «Ժողովուրդ»-ը գրում է. «Թեև նախօրեին ՕԵԿ-ը հայտարարեց իշխող կոալիցիայից դուրս գալու մասին, սակայն ՕԵԿ նախագահ, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը չի շտապում լքել կառավարական ամառանոցները։ Պարզվում է՝ Ա. Բաղդասարյանը այն եզակի պաշտոնյան է եղել, ով՝ 2008թ. ԱԽՔ պաշտոնը զբաղեցնելուց հետո, չնայած կառավարական ամառանոցներում առկա «ազատ տների», իր նոր տունն է կառուցել տվել, այն էլ՝ բավականին շքեղ։ Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Բաղդասարյանը դժվարանում է բաժանվել այդ տնից»։ Մանրամասները` թերթի այսօրվա համարում։
2696 | 0
Facebook