Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Փոխվարչապետի պաշտոնի երեք հավակնորդները. «ՀԺ»

09:13, հինգշաբթի, 17 ապրիլի, 2014 թ.
Փոխվարչապետի պաշտոնի երեք հավակնորդները. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Նոր ձևավորվելիք կառավարությունում փոխվարչապետի պաշտոնի երեք հավակնորդ կա. մեկը Դավիթ Հարությունյանն է, ով հնարավոր է նշանակվի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ օգնելու Հ. Աբրահամյանի գործունեությանը։
     Հաջորդ հավակնորդը Դաշնակցության ներկայացուցիչ Դավիթ Լոքյանն է, որի որդին Հովիկ Աբրահամյանի երկարամյա օգնականն է։ Լուրեր կան, որ Լոքյանը կարող է կառավարություն տեղափոխվել ՀՅԴ անդամությունը սառեցնելով, այսինքն առանց կոալիցիոն հուշագրի։ Եվ վերջապես գործող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ով համարվում է գործող կառավարության ամենաունիվերսալ կադրը. Ենթադրվում է, որ նա կառավարությունում կարող է զբաղեցնել ցանկացած պաշտոն։ Վերջինս, ի դեպ, փոխվարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն է»:
     Մանրամասները` թերթի համարում:

3999 | 0
Facebook