Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կնունքը՝ 20 հազար դրամ, պսակադրությունը՝ 40. եկեղեցու «գնացուցակը». «ՉԻ»

11:31, չորեքշաբթի, 16 ապրիլի, 2014 թ.
Կնունքը՝ 20 հազար դրամ, պսակադրությունը՝ 40. եկեղեցու «գնացուցակը». «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Բանից պարզվում է՝ եկեղեցին սբ. Մկրտության և սբ. Պսակի արարողությունների համար հստակ սակագներ է սահմանել ու գնացուցակները փակցրել եկեղեցիների պատերին։ Ըստ գնացուցակի՝ սբ. Մկրտության կտրոնն արժե 20 հազար դրամ, սբ. Պսակինը՝ 40 հազար։ Երկու դեպքում էլ «կտրոնի արժեքի մեջ ներառվում են սրբապատկեր, վկայական ու երկու սպիտակ մոմ»։
    
Ի դեպ, կնունքների ժամանակ ընտանիքի յուրաքանչյուր «հավելյալ անդամի» համար առանձին կտրոն է պետք, որն արժե 5 հազար դրամ։ Կտրոն ունես՝ կկնքեն, չէ՝ գնա այդպես անհավատ էլ մնա։ Դեռ լավ է, որ եկեղեցին «զեղչերի ճկուն համակարգ» չի մշակել և չի սահմանել, ասենք, որ նույն անձի՝ երկրորդ ու յուրաքանչյուր հաջորդ պսակադրության արարողության ժամանակ կգործի 50 տոկոս զեղչ»։
     Մանրամասները` թերթի համարում:

6208 | 13
Facebook