Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հրազդանի որոշ ԲՀԿ-ականներ կուսակցությունից հեռանալու ցանկություն են հայտնել. «ՀԺ»

10:35, չորեքշաբթի, 16 ապրիլի, 2014 թ.
Հրազդանի որոշ ԲՀԿ-ականներ կուսակցությունից հեռանալու ցանկություն են հայտնել. «ՀԺ»
     «Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, Դավիթ Քոչարյանի պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո Հրազդանի որոշ ԲՀԿ-ականներ կուսակցությունից հեռանալու ցանկություն են հայտնել։ Այս պահին անգամ ԲՀԿ-ի Հրազդանի գրասենյակը չի գործում։ ԲՀԿ կենտրոնական գրասենյակից հաստատեցին լուրը՝ նշելով. «Աշխատանքները ժամանակավորապես կասեցվել են»։ Պատճառների մասին հարցերին չպատասխանեցին։ Ամենայն հավանականությամբ, գրասենյակի աշխատանքները կվերականգնվեն 10-15 օր անց։ Սպասվում է նաև Հրազդանի գրասենյակի ղեկավար կազմի փոփոխություն։ Հրազդանի ԲՀԿ-ի գրասենյակի աշխատանքները այժմ համակարգում է Արայիկ Ալեքսանյանը. նա, սակայն, երեկ մեր հարցերին այդպես էլ չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ զբաղված է»,– գրում է թերթը։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
2252 | 1
Facebook