Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՅԴ-ն արդեն համաձայնել է մտնել կոալիցիա. «Ժողովուրդ»

10:01, չորեքշաբթի, 16 ապրիլի, 2014 թ.
ՀՅԴ-ն արդեն համաձայնել է մտնել կոալիցիա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. ««Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ մինչև ապրիլի 18-ին ՀՅԴ ԳՄ ժողովը պաշտոնապես որոշի Դաշնակցության դիրքորոշումը, արդեն իսկ կուսակցությունը տվել է իր համաձայնությունը մաս կազմելու կոալիցիային՝ ստանալով երկու նախարարական պորտֆել, առաջարկելով Լևոն Մկրտչյանի ու Արծվիկ Մինասյանի թեկնածությունները։
     Սակայն ՀՅԴ շարքերում այս առումով տարակարծություններ կան, քանզի դաշնակցականների մի մասը ցանկանում է նախարարական աթոռին տեսնել Դավիթ Լոքյանին։ Բայց թե որ նախարարություններն են պատրաստվում տալ ՀՅԴ-ին, դեռևս հստակեցված չէ»:
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

2412 | 1
Facebook