Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական ընտրություններին չի խառնվի

09:59, ուրբաթ, 16 դեկտեմբերի, 2011 թ.
Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական ընտրություններին չի խառնվի
     ''Ժողովուրդ''. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատից բավականին հետաքրքիր տեղեկություն են փոխանցել թերթին։ Ըստ այդմ, Ռոբերտ Քոչարյանը վերջերս իր տանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, նրան ասել, որ ինքը խորհրդարանական ընտրություններին չի խառնվելու՝ պայմանով, որ իշխող ՀՀԿ-ն ''մաքուր'' մեծամասնություն տանի։ Իսկ եթե Սերժ Սարգսյանին չհաջողվի ''մաքուրով'' խորհրդարանական մեծամասնություն ձևավորել՝ ՀՀԿ-ի ուժերով, այդ դեպքում Քոչարյանը կվերադառնա մեծ քաղաքականություն՝ իր թեկնածությունն առաջադրելով ՀՀ նախագահի պաշտոնում։ Ավելին, նա հորդորել է Սերժ Սարգսյանին պարտության դեպքում հրաժարական տալ։ Թե որքանով են իրական այս խոսակցությունները, դժվար է ասել, քանի որ դրանք հոսում են քոչարյանական աղբյուրներից, գրում է թերթը՝ հավելելով, որ շարունակում է կարծել, որ Քոչարյան-Սարգսյան զույգը նույն ''սանրի կտավն է''։
10081 | 0
Facebook