Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատել են հեռախոսով խոսող աշակերտին նկատողություն անելու համար. «ՀԺ»

10:26, չորեքշաբթի, 26 մարտի, 2014 թ.
Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատել են հեռախոսով խոսող աշակերտին նկատողություն անելու համար. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Մարտի 17-ին տեղեկատվություն տարածվեց, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության Վրեժ Իսրայելյանի անվան թիվ 17 դպրոցի տնօրեն Նաիրուհի Սարգսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
     Նշված էր նաև, որ մանկավարժին ոչ հարիր պահվածքի համար նույն տնօրենը շուրջ 6 ամիս առաջ ստացել էր բանավոր խիստ նկատողություն և նախազգուշացվել, որ կրկնվելու դեպքում կազատվի աշխատանքից:
    
Մեզ հայտնի դարձավ, որ թիվ 17 դպրոցի մի աշակերտ դասի ժամանակ խոսել է բջջային հեռախոսով: Ուսուցիչը նրան նկատողություն է արել, բայց նա չի անջատել հեռախոսը և դա դարձել է մի ամբողջ պատմություն: Այդ մասին պատմել են քեռուն, քեռին էլ Էրեբունու նախկին թաղապետ, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Մհեր Սեդրակյանին: Վերջինն էլ զանգել է Տարոն Մարգարյանին ու պահանջել ազատել «իր տեղը չճանաչող» տնօրենին:
    
Մհեր Սեդրակյանից մեկնաբանություն ստանալու մեր փորձերն ապարդյուն անցան:
    
Դպրոցի այլևս նախկին տնօրենն էլ ընդհանրապես չցանկացավ խոսել. «Ես ասելու բան չունեմ: Ես չեմ ցանկանում այդ մասին խոսել»,– ասաց նա ու անջատեց հեռախոսը»,– գրում է թերթը։

3811 | 8
Facebook