Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կանանց հանդեպ սեռական և այլ բռնությունները Թուրքիայում հասնում են ահասարսուռ չափերի

14:11, հինգշաբթի, 04 հուլիսի, 2013 թ.
Կանանց հանդեպ սեռական և այլ բռնությունները Թուրքիայում հասնում են ահասարսուռ չափերի

Թուրքական «Բիանետ» լրատվականը տեղական լրատվամիջոցների հիման վրա իրականացրել է հետաքննություն 2013թ. ապրիլ և հունիս ամիսներին սպանված, սեռական և այլ բնույթի բռնությունների ենթարկված կանանց տվյալների վերաբերյալ: Հետաքննությունը ցույց է տվել, որ միայն ապրիլ ամսին 17 կին է սպանվել, 13-ը` բռնաբարվել, 59%-ը ենթարկվել է սեռական բռնության իրենց ամուսինների կողմից:

Միայն հունիս ամսին սպանվել է 15 կին, 16 կին և դեռահաս աղջիկ ենթարկվել են տարատեսակ բռնության, 19-ը` ծանր վիրավորվել, 18-ը` ենթարկվել սեռական բռնության: Պարբերականը գրում է, որ հունիսին Գեզի այգու շուրջ ծավալված ցույցերի և բողոքի ակցիաների շրջանակներում Անկարայում և Ստամբուլում 11 կին տեղական ոստիկանների կողմից ենթարկվել է բռնության:

2013թ. սկզբից 88 կին է սպանվել, 77 կին և դեռահաս աղջիկ դաժան ծեծի են ենթարկվել, 117 կին ստացել է ծանր վնասվածքներ, 91-ը` ենթարկվել սեռական բռնությունների:

Լրատվականն իրականացրել է նաև բռնությունների զոհ դարձած կանանց աշխարհագրությունը:

Ապրիլին բռնության 56 դեպքերը, սպանությունները, ամուսնու կողմից ծեծվելը, բռնաբարությունները տեղի են ունեցել Թուրքիայի 25 նահանգներում: Դրանց մեծ մասը տեղի է ունեցել հենց Ստամբուլում:

Մարմարայում գրանցվել է 16 դեպք, Կենտրոնական Անատոլիայում` 4 դեպք, Արևելյան Անատոլիայում` 2 դեպք, Հարավ-արևելյան Անատոլիայում` 4 դեպք, Էգեյան ծովի շրջաններում` 9 դեպք, միջերկրածովյան շրջակայքում` 13 դեպք, սևծովյան շրջանում` 13 դեպք:

Աղբյուրը` demokrathaber.net
5839 | 1
Facebook