Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստամբուլի դատարանն օրենքով արգելեց Գեզի այգու շինարարությունը

17:15, չորեքշաբթի, 03 հուլիսի, 2013 թ.
Ստամբուլի դատարանն օրենքով արգելեց Գեզի այգու շինարարությունը

Ստամբուլի 6-րդ վարչական դատարանի կայացրած վճռի համաձայն` դադարեցվում է Թաքսիմի Գեզի այգու տարածքում շինության կառուցումը: Սակայն թուրքական «Ռադիկալ»-ի փոխանցմամբ` Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարությունը որոշել է բողոքարկել վճիռը:

Հիշեցնենք` ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ այգու տարածքում ցանկանում են կառուցել հրետանային զորամաս, առևտրի կենտրոն, ռեստորան:

Իսկ իշխանությունների որոշումից հետո Թուրքիայի խոշոր քաղաքներում սկսվեցին բողոքի ակցիաներ և ցույցեր, որոնց արդյունքում եղան զոհեր և վիրավորներ:

Աղբյուրը` radikal.com.tr
4554 | 2
Facebook