Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ադրբեջանի գրականության բոլոր հերոսները հայեր են». Սերդար Ջալալօղլու

12:48, չորեքշաբթի, 03 հուլիսի, 2013 թ.
«Ադրբեջանի գրականության բոլոր հերոսները հայեր են». Սերդար Ջալալօղլու

Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Սերդար Ջալալօղլուի հայտարարությունը ցնցել է ողջ Ադրբեջանը: Ըստ քաղաքական գործչի` Ադրբեջանի սագայի բոլոր հերոսները հայեր են:

Սերդար Ջալալօղլուն հայտարարել է, որ «Քյորօղլու» էպիկական պոեմը, որը ադրբեջանցիները համարում են իրենց էպոսը, ստեղծել է Թեբրեզյան անունով մի հայ:

«էպոսում և առհասարակ` Ադրբեջանում, 4 կնոջ կերպար կա. Ասլին, Շիրին, Նիգեր և Խաջար: Ասլինը հայ է, Խաջարը` քուրդ, Նիգերի ծագումը դեռ հայտնի չէ, Շիրինն էլ պարսիկ է: Պարզ է, որ նրանցից ոչ մեկն էլ չի կարող ադրբեջանցի կնոջ մարմնավորում լինել: Այստեղից էլ ակնհայտ է, որ նրանցից և ոչ ոք ադրբեջանցի որդի չէր կարող ունենալ, ըստ այդմ էլ` Ադրբեջանի ազգային հերոսի կերպար գույություն չունի»,- հայտարարել է Սերդար Ջալալօղլուն:

Նշենք, որ «Քյորօղլու» էպիկական պոեմը մի շարք թյուրքական ազգեր համարում են իրենց ազգային վիպերգը: Այստեղ պատմում է Քյորօղլուի (կույրի տղա)` Կենտրոնական Ասիայում և Կովկասում կատարած սխրագործությունների մասին:
     Պոեմի որոշ դրվագներ ունեն նաև հայերեն թարգմանոթյուն, որոնց հեղինակն է Ղազարոս Աղայանը:

Աղբյուրը` ermenihaber.am
7034 | 3
Facebook