Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի Մալաթիա քաղաքում վերանորոգվել են հայկական գերեզմանատները

12:10, երկուշաբթի, 01 հուլիսի, 2013 թ.
Թուրքիայի Մալաթիա քաղաքում վերանորոգվել են հայկական գերեզմանատները

Մալաթիայի քաղաքապետարանը (Թուրքիա) ավարտին է հասցրել հայկական գերեզմանատների վերականգնման աշխատանքները ու այն հանձնել Մալաթիայի «Հայկական բարեգործական միությանը»:

Մալաթիայի քաղաքապետարանը կազմակերպել է նաև վերանորոգված շինությունների հանդիսավոր բացումը, որին հրավիրված է են եղել քաղաքապետ Ջեմ Վաքֆըն և Մալաթիայի «Հայկական բարեգործական միության» մի շարք անդամներ:
    
     «Մեզ համար շատ կարևոր օր է. մեր նախնիների հոգիները դրախտի մի անկյունում կհանգստանան. կատարված գործի համար ուրախ ենք»,- հայտարարել է «Հայկական բարեգործական միության» նախագահ Խոսրով Քյոլեդավիթօղլուն:
    
     Թուրքական «Սի Էն Էն թուրք»-ի փոխանցմամբ` 2012թ. փետրվարին Մալաթիայի Քիլթեփե թաղամասի նշված կառույցները նույն քաղաքապետարանի կողմից սխալմամբ քանդվել էին:

Աղբյուրը` cnnturk.com
8604 | 1
Facebook