Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թաքսիմի հրապարակում հայկական գերեզմանաքարեր են հայտնաբերվել

16:30, շաբաթ, 29 հունիսի, 2013 թ.
Թաքսիմի հրապարակում հայկական գերեզմանաքարեր են հայտնաբերվել

Ըստ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի` Թաքսիմի հրապարակում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել են հայկական գերեզմանաքարեր: Ուսումնասիրության համար դրանք ուղարկվել են Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարություն:

Նախարարի փոխանցմամբ` արդեն մի քանի օր է, ինչ Ստամբուլի Թաքսիմի հրապարակում շինարարական աշխատանքներ են իրականացվում, ինչի արդյունքում էլ 16 հայկական գերեզմանաքարեր են հայտնաբերվել: Հայտնաբերվել են նաև 19-րդ դարին պատկանող պատմական շինությունների մնացորդներ:

Աղբյուրը` ermenihaber.am
7349 | 1
Facebook