Թուրքիայի ԹԱՄԺ-ի (Թուրքիայի ազգային մեծ ժողով) զուգարանում մեծ ծեծկռտուք են սարքել իշխող Արդարություն և զարգացում կուսակցության երկու պատգամավորներ Շամիլ Թայյարը և Քութալմըշ Թյուրքեշը: Վիճաբանությունը պատգամավորների միջև սկսել է դեռ Մեջլիսի դահլիճում, նրա համար, որ Շամիլ Թայյարը քննադատել և վիրավորել է Թուրքիայի` 1960 թվականի ռազմական հեղաջրջման մեջ մեծ ներդրում ունեցած, Ազգայնական շարժում կուսակցության հիմնադիր-նախագահ Ալփարսլան Թյուրքեշին:
Նշենք, որ ԱԶԿ անդամ Քութալմըշ Թյուրքեշը Ալփարսլան Թյուրքեշի որդին է:
Պատգամավորների ձայներն այնքան են բարձրացել, որ հասել են մինչև գլխավոր դահլիճ: Ըստ Շամիլ Թայյարի` ո՛չ հայհոյանք է եղել, ո՛չ էլ հարվածել են իրար, միայն բանավիճել են: